Էրեկտիլ դիսֆունկցիան կամ սեռական թուլությունը (նախկինում՝ իմպոտենցիա ) տղամարդկանց սեռական ֆունկցիայի խանգարում է, որի դեպքում սեռական հարաբերությունների համար տղամարդը անկարող է լինում բավարար էրեկցիայի հասնել և պահպանել այն։
Այս սեռական խանգարումներն ամենատարածվածն են աշխարհում։
Խնդիրը հանդիպում է 40-70 տարեկան տղամարդկանց 52% -ի մոտ: 30 տարեկանից բարձր տարիք ունեցող տղամարդկանց 20% -ը էրեկցիայի հետ կապված դժվարություններ է ունենում։
Էրեկտիլ դիսֆունկցիան ծխողների մոտ 20% -ով ավելի տարածված է, քան չծխողների մոտ։
Գրեթե յուրաքանչյուր տղամարդ իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ ունեցել է էրեկցիայի խանգարում:
Բոլոր տղամարդիկ պետք է հիշեն որ գոյություն ունեն որոշակի ռիսկային գործոներ էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացման համար։ Դրանց շարքին են դասվում.
Քաշի ավելացումը
Ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը
Որոշ դեղամիջոցների օգտագործումը
Դեպրեսիվ վիճակը
Հորմոնալ խանգարումները
Վիտամինային արտահայտված անբավարարությունը
Սեռական անհաջողության սպասման տագնապային վիճակները
Էրեկցիայի խանգարումը կարող է հանգեցնել նաև վաղաժամ սերմնաժայթքման, սեռական ցանկության նվազման և այլ սեքսուալ խանգարումների:
Ուստի սեքսուալ խնդիրների ժամանակին ախտորոշումն ու սեքսոլոգիական բուժումն է լինում արդյունավետ, կանխելով նաև այլ սեքսուալ խնդիրների և զույգի սեքսուալ աններդաշնակության առաջացումը: