Նովոսիբիրսկի մարզի Սոկուր գյուղում ութամյա տղան ֆիզկուլտուրայի պարապմունքից հետո մահացել է շտապօգնության մեքենայում․ պարապմունքի ժամանակ նա հանկարծակի վատացել է։ Այս մասին հայտնում է հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն։

Հետաքննության տվյալներով՝ հոկտեմբերի 10-ին տղան համադասարանցիների հետ ֆիզկուլտուրայի դասին մի շարք վարժություններ է կատարել։ Կարճ ժամանակ անց երեխայի ինքնազգացողությունը վատացել է, նա ընկել է։

Նշվում է, որ ուսուցչուհին անմիջապես շտապ օգնություն է կանչել։ Սակայն տղան մահացել է բժշկական հաստատություն տեղափոխվելու ճանապարհին։

Դեպքի հանգամանքները պարզվում են։