Հատապտուղները շատ առողջարար են, բայց ինչպես ցանկացած այլ մթերք, ունեն հակացուցումներ։ Ամեն ինչ կախված է մարդու առողջական վիճակից։

Օրինակ՝ գիրություն, ցիռոզ, ստամոքսի խոց, շաքարային դիաբետ ունեցող մարդիկ խաղող ուտելով վնասվում են, ասել է գաստրոէնտերոլոգ Դարիա Ուտյումովան։

Խաղողը, ըստ բժշկի, ամենավնասակար հատապտուղն է։ Gazeta.ru-ին տված հարցազրույցում մասնագետն ասել է, որ այս մրգերը չափազանց շատ շաքար և կալորիա են պարունակում։

Խաղողի վտանգն այն է, որ այս հատապտուղներն ուտելիս կարող եք դժվարությամբ վերահսկել ձեր ախորժակը։ Այս ամենը պայմանավորված է արտադրանքի բարձր գլիկեմիկ ինդեքսով: Բացի այդ, այս հատապտուղները խթանում են ստամոքսահյութի արտադրությունը։

Շատ խաղող ուտելը կարող է գիրացնել: 100 գ հատապտուղը պարունակում է մոտ 80 կալորիա և 16 գ շաքար, պարզաբանել է գաստրոէնտերոլոգը։ Իսկ խաղողի սերմերը, նրա խոսքով, կարող են թունավոր միացություններ պարունակել, որոնք կարող են ստամոքսի խանգարում առաջացնել:

Ավելի վաղ սննդաբան Իննա Միսնիկովան և էնդոկրինոլոգ Ելենա Սյուրակշինան պատմել էին, թե որ հատապտուղն է ամրացնում իմունային համակարգը, փրկում քաղցկեղից և ավելորդ քաշից։