Խմորասնկերը բնականոն կերպով ապրում են կնոջ հեշտոցում, սակայն այնքան քիչ քանակությամբ, որ չեն կարող վնասել առողջությանը: Խմորասնկերի քանակի աճը կարող է հեշտոցային ինֆեկցիաների հանգեցնել, ինչն էլ չափազանց տհաճ երևույթ է:

Չնայած ինֆեկցիաները լուրջ չեն, այնուամենայնիվ, դրանց բուժումը չափազանց կարևոր է:

Սնկային ինֆեկցիաների առաջացման պատճառները

Կանդիդոզ տեսակի սունկն ամենահաճախ հանդիպող սնկային ինֆեկցիաներից մեկն է: Լակտոբացիլուս ացիդոֆիլուսն ամենահայտնի բակտերիան է, որը կարգավորում է սնկերի աճը:

Սնկերի աճը կարող է արտահայտվել մի քանի նախանշաններով, իսկ հակաբիոտիկները կարող են ավելի վատացնել վիճակը:

Ինչպե՞ս բուժել սնկային ինֆեկցիաները

Թեյաբուժությունը

Հազրեվարդի թեյը բավական արդյունավետ է հեշտոցային ինֆեկցիաները բուժելու գործում: Այս թեյը հանգստացնում է քորն ու այրոցը: Ամեն օր 4 բաժակ հազրեվարդի թեյ խմեք:

Բացի այդ, կարող եք օրվա ընթացքում հապալասի հյութ խմել՝ ինֆեկցիաներից ազատվելու համար:

Եթերային յուղեր

Եթերային յուղերը նույնպես հրաշալի կերպով պայքարում են ինֆեկցիաների դեմ: Օրական 2 անգամ ծառի թեյի յուղով թրջոցներ կատարեք: Կարող եք օրեգանոյի յուղ օգտագործել:

Սխտոր

Սխտորն ունի հակասնկային հատկանիշներ: Ամեն օր սխտոր կերեք, կարող եք նաև սխտորի խյուս օգտագործել՝ ինֆեկցիան բուժելու համար:

Լավագույն արդյունքի համար յուղի, սխտորի, վիտամին E-ի և կոկոսի յուղի խառնուրդ օգտագործեք:

Խնձորի քացախ

Խնձորի քացախը նվազեցնում է ինֆեկցիաների քանակը: Լոգանք ընդունելիս ջրին մեկ բաժակ քացախ ավելացրեք: