Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը բացատրել է, թե ինչ է նշանակում ինտիմ հարաբերություներ:

«Մտերիմ և խորը հարաբերությունները մենք անվանում ենք ինտիմություն, որը ենթադրում է ինչպես հաճույքի, այնպես էլ ցավի կիսում մտերիմ անձնավորության հետ:

Ինտիմ բառը գալիս է լատիներեն intimare արմատից, որը նշանակում է իմանալ, ճանաչել: Սեռական մերձեցումը կարևոր ուղիներից մեկն է, որի միջոցով հնարավոր է ճանաչել, հասկանալ մարդուն: Սակայն սեռականությունը ինտիմության միայն մի մասն է, բացի դրանից ինտիմության մաս են կազմում նվիրումը, հուզական դրսևորումը, հետաքրքրությունների և արժեքների համատեղելիությունը, վստահությունը, կոնֆլիկտների համատեղ լուծման կարողությունը:

Ինտիմության բոլոր բաղադրիչների միասնությունն է, որ հնարավորություն է ստեղծում անհատական և զույգի փոխադարձ ու համատեղ աճի»,- նշել է նա: