Եթե մարդու ձեռքերն անընդհատ սառն են, դեռ չի նշանակում, որ ցուրտ է, պատճառը կարող է լինել նաև անոթների սպազմը։
«Այլ պատճառ լինել չի կարող։ Սակայն սպազմը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով։
Դա կարող է լինել ցրտի նկատմամբ պաթոլոգիկ ռեակցիան, որպես տարբերակ` Ռեյնոյի հիվանդությունը», – «Զվեզդա» հեռուստաընկերության հետ զրույցում ասել է նյարդաբան Պավել Խորոշևը։
Բժիշկը հավելել է, որ ձեռքերի սառնության պատճառը կարող է լինել նաև դեղորայքի, ինչպես նաև ճնշման անկման նկատմամբ օրգանիզմի ռեակցիան։
Երբ մարդու ճնշումն իջնում է, ինքնապահպանման ծրագիր է միանում։
«Օրգանիզմը մտածում է, որ ինչ–որ տեղ արյան մեծ կորուստ է եղել։
Վերջույթների սպազմ է առաջանում արյան հոսքը սահմանափակելու համար», – նշել է մասնագետը։ Նման սպազմերն այնքան ուժեղ են, որ ձեռքերը սառչում են։
Այլ մտահոգիչ պատճառներ ու ախտանշաններ էլ կան, որոնց դեպքում պետք է դիմել մասնագետին` ձեռքի մաշկի գույնի փոփոխություն (կապտում կամ սպիտակում է), թմրած ձեռքեր կամ ծակծկոց, բաց վերքեր կամ բշտիկներ, պրկված կամ կոպտացած մաշկ։