Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրի «Գրանդ Կարտալ» հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի։

Թուրքիայի իշխանությունները որոշել են քանդել հյուրանոցը։ Որոշումն ընդունվել է շենքի փորձաքննության արդյունքները ստանալուց հետո։ Փորձագետները պարզել են, որ հյուրանոցի հիմնական հենասյուները լրջորեն վնասվել են, և շենքը դարձել է անպիտան:

Այնուհետև նախատեսվում է տարածքը վերակազմավորել և օգտագործել այլ նպատակով, գրել են ԶԼՄ-ները։ Քանդման մեկնարկի ամսաթիվը կհայտարարվի առաջիկա օրերին։

Հրդեհի պահին հյուրանոցում եղել է 238 գրանցված հյուր։

Հրդեհը բռնկվել է հունվարի 21-ի գիշերը 12-հարկանի փայտե հյուրանոցում։