Դափնու տերևը, որ հայտնի է նաև «լաուրուս նոբիլիս» գիտական անվանումով, դափնեծառի տերևների ամբողջական անվանումն է:
Այն դարեր շարունակ օգտագործվել է որպես բնական դեղամիջոց՝ բազմաթիվ հիվանդությունների բուժման համար:
Դափնեծառը համարվել է սրբազան ծառ և գովերգվել բանաստեղծների ու նկարիչների կողմից:
Դափնու տերևներն օգտագործում են տարբեր նպատակներով՝ խոհարարության մեջ որպես համեմունք, ինչպես նաև կոսմետիկայի արդյունաբերության մեջ:
Դափնու տերևներն օգտագործում են հատկապես բժշկության մեջ, քանի որ դրանք հարուստ են շատ օգտակար հանածոներով, վիտամիններով և հակաօքսիդներով, ունեն հակաբորբոքային ու հակասնկային հատկություններ:
Հիշեք, որ դափնու տերևը շատ օգտակար է, երբ այն այրում եք:
Վերցրեք դափնու մի քանի տերև ու տեղադրեք մոխրամանում: Մոտ 10 րոպե այրեք:
![]()
ԻՆՉՈՒ՞ ԱՅՐԵԼ
Բուժում է գլխացավը
Դափնու տերևը հարուստ է ցինեոլի, պինենի և էլեմիցինի միացություններով: Դրանք ավելի շատ են արձակվում տերևներն այրելու դեպքում, ինչը կօգնի հոգնածության և գլխացավի դեպքում:
Վերացնում է անհանգստությունը, տագնապը
Դափնու տերևը պարունակում է լինալոլ, որը օգնում է մեղմել անհանգստությունը: Ամերիկյան Nurse Anesthetics ասոցացիայի նոր ուսումնասիրության համաձայն՝ եթե 10 րոպե շնչեք դրա հոտը, ակնթարթորեն ավելի լավ կզգաք:
Շնչառական համակարգ
Դափնու տերևները պարունակում են էուգենոլ և միկրեն կոչվող նյութեր: Այրելուց հետո այն շնչելով՝ կմաքրեք թոքերն ու կբարելավեք շնչառությունը:
Այլ օգտակար հատկություններ
Շաքարախտ
Բժիշկները դափնու տերևները կարևորում են հատկապես շաքարախտի 2-րդ տիպի դեմ պայքարելիս: Այն նվազեցնոում է նաև խոլեստերինը, օգնում է իջեցնել արյան մեջ շաքարի քանակությունը՝ կարգավորելով սրտի աշխատանքը: Քանի որ դափնու տերևը հարուստ է հակաօքսիդներով, այն նպաստում է, որ օրգանիզմն ինքնուրույն ինսուլին արտադրի և օգնում է վերահսկել շաքարախտի խնդիրները:
Սիրտն առողջ պահեք
Դափնու տերևն օգնում է, որ սիրտն ավելի լավ աշխատի և չենթարկվի անոթային խնդիրների, քանի որ այն օգնում է ամրապնդել սրտի անոթային պատերն ու կանխում է վատ խոլեստերինի մակարդակի աճը:
Քաղցկեղի կանխում
Օրգանական միացությունների ու հակաօքսիդների շնորհիվ՝ դափնու տերևը կանխում է քաղցկեղի բջիջները՝ առաջացման պահից:
Մեղմում է ցավը
Գլխացավերի, միգրենի, արթրիտի, ատամնացավի դեմ այն հիանալի լուծում է: Տերևներից պատրաստված թեյը մարմնին տալիս է հակաբորբոքային հատկություններ, որոնք ցավազրկող ազդեցություն են թողնում:
Օգտակար է հղիության ժամանակ
Հղի կանանց խորհուրդ է տրվում մեծ քանակությամբ ֆոլաթթու օգտագործել, որով հարուստ է դափնու տերևը: Դա ամենակարևոր նյութն է հատկապես հղիության առաջին եռամսյակում: Ֆոլաթթուն կանխում է այն բոլոր խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ հղիության ընթացքում:
Խթանում է մարսողությունը
Դափնու տերևը շատ օգտակար է ստամոքսի կամ աղիքային ցանկացած խնդիրների դեպքում: Բացի այդ, օգնում է բուժել գլյուտենային հիվանդությունն ու բորբոքված աղիքի համախտանիշը: Դափնու տերևի օգտակար հատկությունները սրանով չեն սահմանափակվում: