Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը բացահայտել է իր լավ առողջության գաղտնիքը. Բժշկի խոսքով՝ վերջին 40 տարիների ընթացքում ինքը երբեք հիվանդ չի եղել։

«Փաստարկներ և փաստեր» հրապարակման հետ զրույցում Ալեքսանդր Մյասնիկովն ասել է, որ ֆիզիկական ակտիվությունը երկարացնում է կյանքը։ Ամեն օր պետք է քայլել մոտ յոթ հազար քայլ։ Ի վերջո, քայլելը երկարակեցության գրավականն է:

Այս փաստն ապացուցել են գիտնականները։

Մարդիկ, ովքեր շատ են քայլում, ավելի քիչ հավանական է, որ տառապեն ճանաչողական հիվանդություններից, այդ թվում՝ դեմենցիայից:

Դուք չպետք է հրաժարվեք քայլելուց նույնիսկ եթե ունեք հոդերի խնդիրներ։ Կմախքի շարժական հոդերի վնասումն առաջանում է ավելորդ քաշից և յուղոտ սննդից, ոչ թե թեթև ֆիզիկական ակտիվությունից։ Պետք է նաև ամեն առավոտ վարժություններ անել,- խորհուրդ է տվել բժիշկը։

Առողջության և երկարակեցության մյուս գրավականը կարծրացումն է։ Պրոցեդուրան ամենահաճելին չէ հատկապես մրսկանների համար, սակայն այն զգալիորեն բարելավում է կյանքի որակը, ընդգծել է Ալեքսանդր Մյասնիկովը։

Բացի այդ, բժիշկը հավելեց, որ սուրճը պետք է առկա լինի սննդակարգում։

Այս ըմպելիքը պարունակում է մոտ 700 օգտակար նյութ։ Սուրճը, հակառակ տարածված կարծիքի, չի ազդում արյան ճնշման բարձրացման վրա։ Օրական երեք բաժակ այս կազդուրիչ ըմպելիքն օգտակար է սրտի և լյարդի համար: