Լենինգրադի մարզում անվտանգության աշխատակիցները մի զույգի են պելմենների համար մահակներով ծեծի ենթարկել։

Երիտասարդները գնել են անորակ կիսաֆաբրիկատ ու որոշել կարգավորել իրավիճակը։ Մինչ աղջիկը փորձել է տեսախցիկով նկարահանել խանութի բոլոր խախտումները, վաճառողուհին կանչել է անվտանգության աշխատակիցներին, որոնք մահակներով ծեծել են հաճախորդի ամուսնուն։

«Մանրածախ խանութում շատ ապրանքներ չունեն պիտանելիության ժամկետներ կամ պիտակներ»,- ասել է աղջիկը «ՌԵՆ ՏՎ»-ին։ Նրա խոսքով՝ նման խախտումներ կան անգամ մանկական ապրանքների մեջ։

ԶԼՄ-ի զրուցակիցը նշել է, որ չի հասցրել նկարահանել ծեծը։ Նկատելով նրա երկար բացակայությունը՝ աղջիկը դուրս է եկել փողոց։ Այնտեղ նա տեսել է ամուսնուն, ով արյան մեջ է եղել։