Article image
6 հիվանդություն, որոնց դեպքում ձեռքերը դողում են

Ձեռքերի դողը՝ բժշկական լեզվով՝ տրեմորը, առաջանում է երկու պատճառով՝ ֆիզիոլոգիական ու պաթոլոգիական: Ֆիզիոլոգիական պատճառների ցանկում են այն դեպքերը, երբ որևէ իրադարձությունից առաջ կամ որևէ իրավիճակում դուք ունենում եք անհանգստություն, վախ:

Երբեմն դա կարող է լինել երկարատև սթրեսների արդյունքում, կամ օրինակ ֆիզիկական ծանր աշխատանքից հետո: Սակայն եթե վերը նշված պատճառներից և ոչ մեկը ձեզ մոտ չկա, ապա դա արդեն պաթոլոգիական խնդիր է:

Ձեզ ենք ներկայացնում այն հիվանդությունները կամ առողջական խնդիրները, որոնք առաջացնում են ձեռքերի դող:

Եթե դուք ոչնչից չեք վախեցել, չեք անհանգստանում և երկարաժամկետ սթրեսներ չունեք, բայց ձեր ձեռքերը դողում են, ապա սա կարող է լինել մի քանի հիվանդությունների նախանշան կամ արդեն ուղղակի հետևանք: