Coca-Cola-ն հետ է կանչում իր արտադրանքը Եվրոպայում։

Պատճառը ըմպելիքում քլորատի բարձր պարունակությունն է, գրել են ԶԼՄ-ները։

Coke-ը, Fanta-ն, Minute Maid-ը, Sprite-ը և Tropico-ն դուրս կբերվեն Բելգիայում, Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Լյուքսեմբուրգում իրացումից: Բելգիայի Գենտ քաղաքի գործարանում քլորատի բարձր մակարդակ է հայտնաբերվել։

Այս քիմիական նյութը կարող է սննդամթերք մեջ հայտնվել  ջրամաքրման և սննդամշակման մեջ օգտագործվող ախտահանիչների միջոցով: Քլորատի երկարատև ազդեցությունը կարող է վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ առաջացնել, հատկապես երեխաների և նորածինների մոտ: