Բժիշկ Մարտին Հարությունյանը սպառնալիքներ պարունակող՝ «Էրեխուս վճարովի բուժումը չեք մարսելու» գրությամբ թռուցիկներ է գտել մորը պատկանող կոմերցիոն տարածքի բակում: Մինչ այդ դիտավորությամբ այրել են Հարությունյանների ընտանիքին պատկանող խանութի տարածքն ու ավտոտնակը՝ ընտրելով խորհրդանշական օրեր՝ դեկտեմբերի 31-ն ու հունվարի 6-ը:

Անձի հասցեին ուղղված սպառնալիքները բավարար չեն եղել, որ Քննչական կոմիտեն առաջին դեպքից հետո քրեական վարույթ նախաձեռներ:

Այս պահին միայն ավտոտնակի դեպքով կա քրեական վարույթ:

Մանրամասները՝ տեսանյութում: