Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդաշարի եթերում ցրեց շաքարախտի մասին հայտնի միֆը:
Բժիշկը հերքեց տարածված այն կարծիքը, որ ծնողների մոտ շաքարախտը միշտ երաշխավորում է երեխաների մոտ հիվանդության զարգացումը։ «Ոչ ճիշտ, բայց 40 տոկոս ռիսկ: Եթե ձեր ծնողները շաքարախտ ունեն, ապա 40 տոկոս հավանականություն կա, որ դուք նույնպես շաքարախտ կունենաք»,- բացատրեց բժիշկը:
Մասնագետը խորհուրդ է տվել շաքարախտի ժառանգական հակում ունեցող մարդկանց վերահսկել քաշը, վարել ակտիվ կենսակերպ և օգտագործել բանջարեղեն, մրգեր, ձուկ և միս՝ հիվանդությունը կանխելու համար։