Եկատերինբուրգում 16-ամյա աղջիկը հիվանդացել է այն բանից հետո, երբ ընկերների հետ էներգետիկ ըմպելիք է խմել։ Այս մասին հայտնում է Ura.ru-ն՝ հղում անելով աղբյուրին։

Միջադեպը տեղի է ունեցել Ֆրեզերովշչիկովի փողոցում։ Դեռահասները խմիչք ու սնունդ են գնել, որից հետո բարձրացել են շենքերից մեկի 16-րդ հարկ։ Մուտքի մոտ նրանք զրուցել են, խաղեր են խաղացել, սակայն ինչ-որ պահի աղջիկներից մեկն իրեն վատ է զգացել։

 

«Նա սկսել է ջղաձգվել, ընկել հատակին, բերանից փրփուր է դուրս եկել, դեռահասը կապտել է և դադարել շնչել»,- հայտնում է հրատարակությունը։

Դպրոցականները կանչել են բուժաշխատողներին։ Դեպքի վայր են ժամանել մասնագետները, սակայն տուժածին փրկել չի հաջողվել։ Ժամանած իրավապահները դեպքի վայրում արգելված նյութեր չեն նկատել։ Այս պահին քննիչները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։

Հայտնի է, որ երիտասարդները ալկոհոլ չեն օգտագործել։