Ամերիկյան մարդատար ինքնաթիռը երկու մասի է բաժանվել Վաշինգտոնի երկնքում ռազմական ուղղաթիռի հետ բախվելու հետևանքով։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։ Ինչպես նշվում է, օդանավն ընկել է Պոտոմակ գետը, որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում։

 

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով՝ Ռեյգանի օդանավակայանի մոտ օդում բախվել են Bombardier CRJ700 մարդատար ինքնաթիռը և Black Hawk ռազմական ուղղաթիռը։ Ինքնաթիռում եղել է 60 ուղեւոր և անձնակազմի 4 անդամ։ Ուղղաթիռում առնվազն երեք զինվորական կա։ Գետից արդեն հանել են 18 դի։