Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի Հայոց թեմը հայտնում է, որ Լիբանանի Բսալիմ քաղաքում այսօր իր տանը սպանված է գտնվել Առաքելական եկեղեցու երիտասարդ հոգեւորական, Բեքաայի շրջանի հոգեւոր հովիվի Անանիա ծայրագույն վարդապետ Գուջանյանը։
Երիտասարդ հոգևորականը ամենայն հավանականությամբ դարձել է ավազակային հարձակման զnհ։
Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին էլ հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա -ի հետ և ցավակցել նրան Անթիլիասի միաբանության երիտասարդ միաբաններից Անանիա Գուջանյանի սպանության կապակցությամբ։