Բելգորոդի շրջանից յոթ երեխաներ հոսպիտալացվել են առողջարանից թունավորման նախանշաններով։ Ստավրոպոլի երկրամասի Եսենտուկի քաղաքի ղեկավար Վլադիմիր Կրուտնիկովը Telegram ալիքում է հայտնել։

Նրա խոսքով, երեխաները ջերմություն են ունեցել, թունավորման ախտանիշներ են եղել, նրանք գտնվում են հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ։

Կրուտնիկովը հավելել է, որ հիվանդների հետ աշխատելիս ներգրավված է մանկական և ինֆեկցիոն հիվանդանոցների գլխավոր բժիշկը։

Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն ընդգծել է, որ կապ է հաստատել Ստավրոպոլի երկրամասի ղեկավար Վլադիմիր Վլադիմիրովի հետ։ Գլադկովի խոսքով՝ երեխաներին ցուցաբերվում է անհրաժեշտ ողջ օգնությունը։