Ֆրեյդից սկսած` ասում են, թե մարդու վրա ուրիշ ոչինչ այդքան ուժեղ չի ազդում, որքան սեռական անբավարարվածությունը:
Ժողովրդի շրջանում տարածված այն արտահայտությունները, թե գարնանը մարդիկ ուզում են սիրահարվել, իրականում կապված է այն հանգամանքի հետ, որ այս եղանակին օրգանիզմն արթնանում է ձմռան քնից, որոշակի հորմոններ են սկսվում արտադրել, ակտիվանալ։
Գարնանը սեռական ցանկության ավելցուկը կապված է նաև օգտագործվող սնունդի հետ։ Այս եղանակին մենք ավելի շատ ենք սկսում բանջարեղեն, կանաչեղեն օգտագործել, ինչը ևս իր դերակատարությունն ունի: Եվ վերջապես, գարնանը բնության զարթոնքին զուգընթաց՝ բարձրանում է մարդկանց տրամադրությունը, հետևաբար, ավելանում է նաև սեռական ցանկությունն ու ուժգնանում նախաձեռնողականության ջիղը: