Եկատերինբուրգում դպրոցականը դանակով հարձակվել է դասընկերոջ վրա:
Ըստ SHOT-ի՝ դեպքը տեղի է ունեցել թիվ 205 գիմնազիայում։ Ուսանողներից մեկը հարձակվել է մյուսի վրա և մեջքից վիրավորել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նախօրեին դպրոցականները ծեծկռտուք են ունեցել նրանցից մեկի ընտանիքի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար, իսկ այսօր նա դասի է եկել դանակով։
RT-ի աղբյուրը հայտնել է, որ տուժածը կտրվածք է ստացել։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, բայց չի հոսպիտալացվել։
Մարզային դատախազությունը հայտնել է, որ դեռահասներից մեկը պարբերաբար ճնշել է մյուսին ու ջուր լցրել նրա վրա։ Ստուգում է կազմակերպվել։