«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս տարվա մեջ առաջին G2-G3 դասի ավելի ուժեղ գեոմագնիսական փոթորիկը։

Աստղագետները նախազգուշացնում են X դասի արեգակնային հնարավոր հզոր բռնկման մասին:

Փետրվարի 7-8-ը սպասվում է G2-G3 դասի գեոմագնիսական փոթորիկ, հայտնում է ԱՄՆ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչությունը։

Սպասվող գեոմագնիսական փոթորիկը պայմանավորված է փետրվարի 1-ին, 2-ին և 3-ին տեղի ունեցած մի շարք բռնկումներով, որոնք ուղեկցվել են Արեգակից կորոնային զանգվածի արտանետմամբ: Մասնիկների հոսքը Երկիր կհասնի փետրվարի 7-ին և 8-ին և կստեղծի գեոմագնիսական փոթորիկների շարք»: