Ռուսաստանի Յամալո-Նենեցյան ինքնավար օկրուգում երկու տարեկան երեխան կուլ է տվել 18 փոքր մագնիս ու մահացել է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են տարածաշրջանային առողջապահության վարչությունից։

Գործակալության տվյալներով՝ երեխան ծանր վիճակով ընդունվել է Գուբկինսկայայի հիվանդանոց։ Չնայած բժիշկների բոլոր ջանքերին, նրանք չեն կարողացել փրկել նրան։

Իրավապահ մարմինները սկսել են դեպքի հանգամանքների հետաքննությունը։