Գվատեմալայում մարդատար ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 51 մարդ է զոհվել։ Այս մասին գրում է Meduza-ն։

Նշվում է, որ տրանսպորտային միջոցը ճանապարհի կամրջից ընկել է ձորը։ Ենթադրվում է, որ վթարի պատճառը ավտոբուսի արգելակների անսարքությունն է եղել։

Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։