Article image
Բաղադրատոմս, որն իջեցնում է խոլեստերինի մակարդակը

Healthylifetricks կայքն առաջարկում է բնական բաղադրատոմս, որն արդյունավետ կերպով նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակն ու օգնում է այրել ավելորդ ճարպերը:
Այս տնական բաղադրատոմսը խորհուրդ են տալիս մասնագետները: Այն պատրաստելը շատ հեշտ է և պարզ:

Բոլոր բաղադրչները հասանելի են և առողջարար: Բաղադրիչներից յուրաքանչյուրն ունի սննդարար հատկանիշներ, որոնք սնուցում են օրգանիզմն ու օգնում են օրգանիզմին պայքարել մի շարք առողջական խնդիրների դեմ:

Բաղադրություն

3 կիտրոն
2 փունջ մաղադանոս
2 լ ֆիլտրած ջուր
Սոդա
Նախ մաքրեք կիտրոնը սոդայով՝ վնասակար տարրերը հեռացնելու համար: Ապա եռացրեք ջուրն ու թողեք սառչի: Այնուհետև կիտրոնը կտրատեք մի քանի կտորների, կտրատեք նաև մաղադանոսը, ապա ավելացրեք ջուրը:

Խառնուրդի կափարիչը ծածկեք և պահեք սառնարանում: Հաջորդ օրը խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ և ամեն օր 100գ խմեք:

Այս տնական բաղադրատոմսը կապշեցնի ձեզ իր արդյունավետությամբ: