Այս մատղաշ ընձյուղները, պարունակում են միկրոտարրեր` ցինկ, կալիում, կալցիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ, վիտամիններ` B1, B2, B9, C, E, A, PP, կարոտին և ալյ օգտակար նյութեր:

✅հարուստ է սպիտակուցներով եւ ճարպաթթուներով:

✅պրովիտամին A (բետա-կարոտին)՝ դրական ազդեցություն տեսողության համար,

✅բարելավում է նաեւ մաշկի վիճակը,  

✅շնորհիվ կալցիումի եւ ֆոսֆորի, ծնեբեկը օգտակար է ոսկրային հյուսվածքների համար,

✅ծնեբեկն ունի հանգստացնող ազդեցություն՝ շնորհիվ իր մեջ պարունակող մագնեզիումի,

✅պարունակում է նաեւ յոդ, որը հատկապես օգտակար է կանանց համար,

✅վիտամին PP` նիկոտինաթթուն օգտակար է աթերոսկրելոզի, հեպատիտի, լյարդի ցիռոզ հիվանդության կանխարգելման եւ բուժման համար,

✅կանանց հղիության եւ կրծքով կերակրելու` լակտացիոն շրջանում. թուլացնում է արյան անոթները, իջեցնում արյան ճնշումը, բարելավում է արյան շրջանառությունը։  

✅Շնորհիվ մեծ քանակությամբ ֆոլաթթվի (վիտամին B9), հղի կանանց առավել եւս խորհուրդ է տրվում օգտագործել ծնեբեկ:

✅Այս բույսն ունի միզամուղ, զարկերակային ճնշումն իջեցնող հատկություն, սրտի աշխատանքը կարգավորող, հանգստաբեր ազդեցություն:

✅Կիրառվում է ջրգողության, ցիստիտների, երիկամային հիվանդության, շագանակագեղձի բորբոքման բուժման ժամանակ:

 

Ինչպես պետք է եփել ծնեբեկը․ Վերցրեք մեծ կաթսա, եռացրեք հնարավորինս շատ ջուր, մեջը ավելացրեք աղ և լցրեք ծնեբեկը։ Եփել 2-3 րոպե արագ կրակով։