Article image
Ինչով է յուրահատուկ այս տարվա Ս․ Զատկի տոն

Այս տարի՝ 2025 թվականին, աշխարհի բոլոր քրիստոնյաները Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կամ Սուրբ Զատիկը կնշեն միասին՝ ապրիլի քսանին։ Հետաքրքրական է այն, որ տոմարական յուրահատկությունների պատճառով միայն ութ տարին մեկ անգամ է, որ արեւմտյան եւ արեւելյան քրիստոնյաների մոտ Ս․ Զատկի տոնի օրը համընկնում։

Վերջին անգամ այդպես եղել է 2017 թվականին։ Բանն այն է, որ կաթոլիկները եւ այլ քրիստոնեական եկեղեցիներ, այդ թվում նաեւ՝ Հայ Առաքելական եկեղեցին, առաջնորդվում է Գրիգորյանական տոմարով, իսկ ուղղափառները՝ Հուլյանական։

Նշենք, որ Զատկի օրը որոշվում է լուսնարեգակնային օրացույցով։ Համաձայն Հայ Առաքելական եկեղեցու տոմարական հաշվարկի, Ս․ Զատիկը կարող է նշվել՝ մարտի 21-ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածժում։

Ունի 35 օրվա շարժականություն։ Իսկ ընդհանուր բանաձեւը հետեւյալն է․ Ս․ Զատիկը նշվում է գարնանային գիշերահավասարին հաջորդող լիալուսնին հաջորդող առաջին կիրակի օրը։