Բժիշկ Սերգեյ Ագապկինը ռուսական «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում նախազգուշացրել է մի հիվանդության անսպասելի վտանգի մասին։ 

Ագապկինը հայտարարել է, որ հերպեսի որոշ ձևեր կարող են ազդել ներքին օրգանների վրա։ «Դրանք կարող են վնասել աչքերին, ուղեղին, լյարդին, հրահրել աուտոիմուն և այլ հիվանդությունների զարգացում»,- պարզաբանել է մասնագետը։

Բացի այդ, հերպեսը խաթարում է իմունային համակարգի աշխատանքը:

Բժիշկը նշել է, որ հերպեսի դեմ պայքարելու համար բավական չէ վերացնել նրա արտաքին դրսեւորումները, ինչպես, օրինակ, շրթունքների, այսպես կոչված, դուրս տվածը։ Բժշկի խոսքով՝ վիրուսը կարող է ապրել տարբեր օրգանների բջիջներում։