SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 61-ամյա Մխիթար Գ․-ն և հայտնել, որ 2024 թվականի մայիս ամսին «Facebook» հավելվածի միջոցով մուտք է գործել գովազդային էջ, ինչից հետո իր հետ «WhatsApp» հավելվածի միջոցով կապ են հաստատել ոմն Մարկը և Միխայիլը և առաջարկել ներդնել գումար այն մեծացնելու նպատակով և Մխիթար Գ․-ն փոխանցել է 1 մլն 300 հազար դրամ ոմն Էրիկ Աֆրիկյանի հաշվեհամարին:



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 11-ին կրկին տուժածի հետ կապնվել է ոմն Միխայիլը և Մխիթար Գ․-ն վերջինիս տրամադրել է իր անձնական տվյալները, ինչից հետո նկատել է, որ իր «Իդրամ» հավելվածի միջոցով ձևակերպվել է 300 հազար դրամ վարկ, որը փոխանցվել է ոմն Սարգիս Եղիազարյանի հաշվեհամարին:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մխիթար Գ․-ին պատճառվել է 1 մլն 600 հազար դրամի վնաս: