Չնայած նախորդ օրվա ձյան առատ տեղումներին «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների և կիրառված սարքավորումների շնորհիվ օպերատիվ կերպով ձնամաքրվել է վազքուղին, իրականացվել են օդանավերի հակասառեցման աշխատանքներ և ապահովվել են անվտանգ թռիչք-վայրէջքներ:
Շնորհակալ ենք մեր պրոֆեսիոնալ թիմին նման ծանր եղանակային պայմաններում անվտանգ թռիչքներ ապահովելու և ձմեռային աշխատանքներն անխափան իրականացնելու համար:
Մեր բոլոր ուղևորներին մաղթում ենք բարի թռիչք:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայան