Փետրվարի 18-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 45-ամյա Արթուր Կ-ն իր վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Mեծի պողոտայի թիվ 71 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 47–ամյա Իրինա Խ–ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլորագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները։
Վրաերթ փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․Շամշանի տեղեկություններով, վարորդ Արթուր Կ․–ն աշխատում է «Երևան սիթի» սուպերմարկետների Ռուբինյան 15/5 մասնաճյուղի տնօրեն։