Սանկտ Պետերբուրգում մեկամյա տղան պատուհանից ընկնելու պատճառով լուրջ վնասվածքներ է ստացե, այս մասին հայտնում է Fontanka-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Գորելովոյում՝ Կրասնոսելսկոյե մայրուղու վրա։ Հրատարակության տվյալներով՝ դեպքի պահին մայրը սնունդ է պատրաստել։ Այդ ընթացքում երեխան չոչ անելով մոտեցել է խոհանոցի պատուհանին և մոծակների ցանցի հետ միասին դուրս է ընկել։ Թե որ հարկում է եղել բնակարանը, չի նշվում։
Սկզբում տուժածի մոտ տեսանելի վնասվածքներ չեն հայտնաբերվել, սակայն զննության ընթացքում պարզվել է, որ հիվանդը ստացել է բազմաթիվ փակ կոտրվածքներ և այլ վնասվածքներ։
Դեպքից հետո հայրն ու մայրը ենթարկվել են պատասխանատվության։
«Երկու ծնողներն էլ տարվել են բաժին և ստացել ծնողական պարտականությունները չկատարելու մասին հաղորդումներ», - հայտնում է հրատարակությունը։