SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել են մահացած երեխայի մարմին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել ոստիկանության տարածքային բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 1 ամսական Շահեմ Մ-Ն է, ում մոտ արձանագրվել է «Կենսաբանական մահ»։

Տեղում երեխայի ծնողները հայտնել են, որ երեխան մահացել է նույն օրը ժամը 02։40-ի սահմաններում, հավանաբար մայրական կաթը շնչափողը լցվելու հետևանքով: