Մենք ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում թե դպրոցների բացակայությունների, թե առաջնային օղակի դիմելիության, և թե հիվանդանոցների սոմատիկ բաժանմունքներում։

Եթե մեր մոնիտորինգը հուշի, որ կարիք կա դպրոցներում դասապրոցեսը դադարեցնելու, մենք դա կանենք: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել  է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահին և սրանից առաջ համաճարակային իրավիճակը նման ցուցման հիմք չի հանդիսացել։ Վերջին 3 օրվա ընթացքում մենք որոշակի նվազման տենդենց ենք նկատում»,- ասել է նա: