«Կանխվել է İntizar երգի գրագողությունը, որը ժամանակին կատարել է Ադրբեջանի ժողովրդական արտիստ Էլմիրա Ռահիմովան, ինչպես նաև ժողովրդական արտիստ Բրիլիանտ Դադաշևայի կատարմամբ Yeni il երգի գրագողությունը։ Երկու երգերն էլ կատարել են հայ երգիչներ Արտաշ Ասատրյանը և Տիգրան Ասատրյանը»։
Այս մասին պնդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Մտավոր սեփականության գործակալությունը։
Նշվում է, որ գործակալության ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ «Թվային և տեսալսողական հեռարձակման արդյունաբերություն» հասարակական ասոցիացիայի (RAYS) տեխնիկական աջակցությամբ, որը հավաքականորեն կառավարում է թվային ցանցերում հեղինակների, կատարողների և արտադրողների սեփականության իրավունքները, Youtube հարթակի էջերից հեռացվել են Արտաշ Ասատրյանի կատարմամբ «Տեր Հիսուս, արի» (İntizar) և Տիգրան Ասատրյանի կատարմամբ «Քեզ Համար» (Yeni il) երգերը:
Արտաշ Ասատրյանի յութուբյան պաշտոնական ալիքում որոնելիս, հիշյալ կատարումն, իսկապես բացակայում է, թեև այլ օգտատերերի կողմից մի քանի տարբերակներ դեռ կան: