Վատ սնվելը կարող է տեսողության հետ կապված խնդիրներ առաջացնել, զգուշացրել է ակնաբույժ Նատալյա Բոշան։ Նրա խոսքերը փոխանցում է Gazeta.Ru հրատարակությունը։

Բոշան յուղոտ և աղի մթերքներն է անվանել տեսողության խնդիրներ առաջացնող մթերքներ։ Դրա ավելցուկն առաջացնում է արյան ճնշման բարձրացում, որն իր հերթին հանգեցնում է արյունազեղումների և թրոմբոզի, ինչպես նաև կարող է վնասել ցանցաթաղանթի արյունատար անոթները, ըստ shantnews-ի՝ բացատրել է նա։

Նաև, ըստ ակնաբույժի, քաղցր մթերքները կարող են նվազեցնել տեսողության սրությունը։

Դրա չարաշահումը կարող է առաջացնել շաքարախտ, որը հրահրում է կատարակտի զարգացումը և ցանցաթաղանթի դիաբետիկ փոփոխությունները: Բժիշկը զգուշացրել է, որ եթե չբուժվեն, այս պաթոլոգիաները կարող են հանգեցնել կուրության։