SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 25-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկшնության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Գազի թունավորում» ախտորոշմամբ «Թալին» բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 հոգի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրшգրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Ավդալյանի գլխավորությամբ պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 64-ամյա Վաղինակ Ս․-ն, 10-ամյա Ա․ Ս․-ն, 58-ամյա Սուսան Ն․-ն, 31-ամյա Մելիննա Գ․-ն և 11-ամյա Ս․ Ս․-ն:
Ոստիկшնները պարզել են նաև, որ նշված անձինք թունավորումը ստացել են իրենց տան առաջին հարկում դրված բենզինային գեներшտորի աշխատանքից արտամղված գազերի հետևանքով: