Այսօր՝ մարտի 4-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի Շնող գյուղի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են «Mercedes ML» և «DAF» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են։

Մահացածներից երկուսը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, իսկ 2-ին «Mercedes ML»-ից դուրս են բերել դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները օգտագործելով հատուկ տեխնիկա, ապա փրկարարները մահացածների մարմինները պատգարակներով մոտեցրել են Ալավերդու բժշկական կենտրոնի դիատարներին։

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և մահացածների ինքնությունը։

Ալավերդու բժշկական կնետրոնի շտապօգնությունը տեղում օգնություն է ցուցաբերել «DAF»-ի վարրոդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածները գնում էին Լոռու մարզի գյուղերից մեկում թաղման արարողության մասնակցելու։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխովում են ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Երթևեկությունը նշված վայրում որոշ ժամանակ դադարեցվել էր, քանի որ քննիչները վթարի վայրի զննություն էին կատարում։