Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի գիտնականները պարզել են, որ լոլիկի մեջ պարունակվող լիկոպեն կոչվող պիգմենտը նվազեցնում է քաղցկեղի զարգացման ընդհանուր ռիսկը և թոքերի քաղցկեղից մահանալու հավանականությունը: Հետազոտության արդյունքները հրապարակված են Frontiers in Nutrition ամսագրում։
Լիկոպենի թերապևտիկ արդյունավետությունը գնահատելու համար գիտնականները վերլուծել են 121 հետազոտություն: Նրանք պարզել են, որ այս բնական նյութի մեծ օգտագործումը կապված է քաղցկեղի ընդհանուր ռիսկի զգալի կրճատման հետ:

Իրենց սննդակարգում ամենաշատ լիկոպին ունեցող մասնակիցները լավագույնս պաշտպանված են եղել քաղցկեղից: Համաձայն մետավերլուծության՝ արյան մեջ պիգմենտի մակարդակի աճը նվազեցնում է քաղցկեղի ընդհանուր ռիսկը 5%-ով։
Հատկապես ուժեղ կապ է հայտնաբերվել լիկոպինի օգտագործման և շագանակագեղձի քաղցկեղի ռիսկի նվազեցման միջև: Բացի այդ, հետազոտողները պարզել են, որ արյան մեջ լիկոպենի բարձր մակարդակը ավելի կենսունակ է դարձնում մարդուն թոքերի քաղցկեղի ժամանակ: