Սամարայի «Կուրումոչ» միջազգային օդանավակայանը, որը պահեստային օդանավակայան է, այսօր առավոտյան ընդունել է Մոսկվայի 10 չվերթ։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Մարտի 11-ին Հուրգադայից, Դուբայից, Մագնիտոգորսկից, Բիշքեկից, Կարշիից, Թերմեզից, Բուխարայից, Երևանից, Տյումենից և Կեմերովոյից Սամարայի այլընտրանքային օդանավակայան են ժամանել Մոսկվայի 10 չվերթ։

Մարտի 11-ի առավոտյան Մոսկվայի ավիահանգույցի օդանավակայանները ԱԹՍ-ների հարձակման ֆոնին անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցրել էին ինքնաթիռների ընդունումն ու բաց թողումը։