Article image
Մաքրում է օրգանիզմը և իջեցնում խոլեստերինի մակարդակը

Այս բույսը, ըստ healthyfoodstar.com-ի՝ ինչ-որ չափով մոռացված է, սակայն այն դեռևս ամենաառողջարար մթերքների ցանկում առաջատարներից է: Այն օգտագործվում է ապուրների և աղցանների մեջ:

Ի՞նչ է գետնախնձորը

Գետնախնձորը բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա բույս է։ Այս բույսը ծնունդով Հյուսիսային Ամերիկայից է: Գետնախնձորն ունի քաղցր համ և օգտագործվում է ապուրների մեջ. փոխարինում է կարտոֆիլին: Այն պարունակում է կալիում, թարմ գետնախնձորի 100գրամում կա կալիումի օրական քանակի 20%-ը, այն պարունակում է նաև 1.5% պրոտեին, 1.2գրամ մանրաթելեր և կալցիում, երկաթ, վիտամին C, B1 և B2, ինչպես նաև՝ ֆոլաթթու:

Տերևները ձվաձև են, կտրված եզրերով, թավոտ։ Ծաղկաբույլը՝ զամբյուղ։ Հողի մեջ, ցողունի հիմքի մասում առաջանում են կլոր, երկարավուն, սպիտակ, դեղին, կարմիր գույնի պալարներ, որոնք պարունակում են 16-22% ինուլին (բազմաշաքար), վիտամին B1։ Պալարներն օգտագործվում են՝ որպես ուտելիք և կեր։

Սննդարար հատկանիշները

Գետնախնձորով աղցանի բաղադրություն

Գետնախնձորն ու խնձորը մաքրեք և աղացեք: Նարնջի հյութն ու ձիթայուղը լցրեք գետնախնձորի և խնձորի վրա, ամբողջը լավ խառնեք: