Ըստ NOAA-ի Տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնի՝ փոթորիկը կարող է կապված լինել արևի վերջին բռնկումների հետ, որոնք արդեն գեոմագնիսական ակտիվություն են առաջացրել մարտի սկզբին:

Գեոմագնիսական փոթորիկները կարող են բացասաբար ազդել տեխնոլոգիական համակարգերի աշխատանքի վրա։ Դրանք կարող են արբանյակային նավիգացիայի խափանումներ առաջացնել, ինչը կխոչընդոտի տրանսպորտին, ավիացիային և ծովային նավագնացությանը:

Խափանումներ կարող են լինել նաև արբանյակային հաղորդակցության մեջ, ինչը կազդի ինտերնետի և հեռահաղորդակցության վրա։

Մագնիսական փոթորիկները կարող են ազդել մարդկանց բարեկեցության վրա, հատկապես նրանց, ովքեր զգայուն են գեոմագնիսական ֆոնի փոփոխությունների նկատմամբ: