Բջջանյութով հարուստ մթերքները պետք է ամեն օր ներառվեն սննդակարգում՝ քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար, կարծում են health-food.rf պորտալի մասնագետները։
Սրտի խնդիրներ ունեցող մարդկանց համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել դդմին, ծնեբեկին, սխտորին, կաղամբին և սպանախին։ Տանձն ու սալորը նույնպես օգտակար են։
Մրգերը, բանջարեղենը և կանաչեղենը՝ մանրաթելերի բարձր պարունակությամբ, կօգնեն մաքրել օրգանիզմը տոքսիններից։ Միաժամանակ մասնագետները նշում են, որ մանրաթելերի որոշ տեսակներ ունեն հակաուռուցքային հատկություն։
Մոսկվայի պետական համալսարանի կլինիկայի էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովայի խոսքով՝ շատ մանրաթելերով դիետան կարող է նվազեցնել հաստ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգը։ Արժե սկսել օրական 20-ից 35 գրամից: