Սննդաբան Անժելիկա Դուվալը խմիչքի բաղադրատոմս է տվել, որը կարող է թեթևացնել շատ ուտելու հետևանքները: Նրա ցուցումները հրապարակել է Ридус լրատվական պորտալը:
Մարսողությունը կարգավորող բուժիչ ըմպելիքի համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ կանաչ թեյ, 4 կտոր կիտրոն, 6 կտոր նարինջ, 6 կտոր թարմ անանուխ, 1 թեյի գդալ քրքում և սև պղպեղի 6 հատիկ: Դուվալը խորհուրդ է տալիս նշված քանակությամբ կանաչ թեյ պատրաստել 80 աստիճանի հասցված մեկ լիտր ջրով:
Սննդաբանի խորհրդով առանձին բաժակի մեջ կարելի է ավելացնել քրքում և պղպեղ, դրանց վրա լցնել 200 միլիլիտր տաք ջուր: Առաջացող խառնուրդը պետք է մնա ծածկված 10 րոպե: «Եփած կանաչ թեյը սառչելուց հետո քամեք, լցրեք սափորի մեջ, ավելացրեք մաղով անցկացրած քրքումի և պղպեղի խառնուրդը և մաքուր ջուր ավելացրեք այնպես, որ 4 լիտր ստացվի»,- ասել է նա:
Օգտագործելուց առաջ սննդաբանը խորհուրդ է տալիս ըմպելիքին ավելացնել կիտրոն, նարինջ և անանուխի տերևներ: Կոկտեյլը կարելի է խմել հենց ճաշի ընթացքում՝ խուսափելու անհանգստությունից, ստամոքսում ծանրությունից: Բացի այդ, առավոտյան նման խմիչքը առույգություն կտա և կբարելավի ինքնազգացողությունը, ասում է մասնագետը: