Այս հյուսվածքը բոլոր մարդկանց հետանցքի շրջանում կա, և իրենից ներկայացնում է արյան դեպք, այսինքն՝ եթե կոնքում, ինչ-որ մի տեղ արյան ճնշումը բարձրանում է, ավելորդ արյունը կուտակվում է այդ խորշիկավոր հյուսվածքներում: 

Եթե չափից շատ է կուտակվում՝ ձևավորվում են հանգույցներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» ԲԿ բժիշկ-պրոկտոլոգ Ռուբեն Թադևոսյանը ՝ հավելելով, որ առաջին հերթին սկսում են մեծանալ ներքին հանգույցները:

Բժշկի փոխանցմամբ՝ թութքի առաջացման պատճառ են փորկապությունը, կծուն, ալկոհոլը, գիրությունը, հղիությունը, ծննդաբերությունը, նստակյաց ապրելակերպը:

«Թութքի դեպքում ախտանշաններն են փորկապությունը, ալ կարմիր գույնի արյունը: Թութքը ցավով չի սկսվում: 4-րդ աստիճանում է միայն սուր ցավ լինում: Հաճախ հարցնում են՝ կարո՞ղ է այն վերածվել քաղցկեղի. Միանշանակ՝ ո՛չ: Բարդությունը ցավը, սուր արյունահոսությունն է, որն անգամ հնարավոր չի լինում դադարեցնել»,- նշեց Ռուբեն Թադևոսյանը:

Խոսելով զուգարանում երկար ժամանակ անցկացնելու, ինչպես նաև զուգարանի թուղթ չօգտագործելու հորդորների մասին՝ պրոկտոլոգն ընդգծեց.

«Միշտ խորհուրդ ենք տալիս լվացվել գոլ կամ սենյակային ջրով: Իսկ զուգարանում երկարատև նստելը նպաստում է թութքի ձևավորմանը: Սա շատ ակտուալ խնդիր է: Հիվանդությունը, ի դեպ, հիմա շատ է երիտասարդացել՝ պայմանավորված նստակյաց կյանքով, ֆասթ-ֆուդ օգտագործելով»: