Առաջին հերթին հարկավոր է նկատի ունենալ այն հանգամանքը, որ 40 տարեկանից հետո տեղի են ունենում հորմոնալ ֆոնի փոփոխություններ, ինչի հետևանքով փոխվում է մաշկի, նյութափոխանակության, նյարդային համակարգի վիճակը։ Այդ պատճառով, եթե չեք ցանկանում ավելորդ քաշ հավաքել և նյութափոխանակության հետ կապված խնդիրներ ունենալ, պետք է շտկեք սննդակարգը։

1. Ուշադրություն դարձրեք բուսական ծագման սպիտակուցներին։ Տարիքի մեծացման հետ հարկավոր է նվազեցնել մսի օգտագործումը, քանի որ այն սկսում է վատ յուրացվել։ Սննդակարգ ներառեք բուսական ծագման սպիտակուցներ՝ կաթնամթերք, սունկ, լոբազգիներ։ Քչացրեք մսի օգտագործումը, նախապատվություն տվեք անյուղ մսին։

2. Ջուր խմեք։ Արթնանալուց հետո, ինչպես նաև՝ սնունդ օգտագործելուց 1 ժամ անց մեկ բաժակ ջուր խմեք։

3. Սննդակարգից բացառեք քաղցր գազավորված ըմպելիքը, ֆասթ-ֆուդը, թխվածքը։

 

4. Եթե միանգամից չեք կարողանում սննդակարգից բացառել վնասակար մթերքը, փորձեք դա անել աստիճանաբար. յուրաքանչյուր շաբաթ շտկում կատարեք սննդակարգում և դրանից բացառեք որոշակի վնասակար մթերք։ Ուշադրություն դարձրեք նաև մթերքի օգտագործման ժամանակին։ Օրինակ՝ եթե որոշել եք թխվածք ուտել, այն օգտագործեք օրվա առաջին կեսին։

5. Ուշադրություն դարձրեք քունջութին։ Քունջութը ֆիտոէստրոգեն պարունակում է ֆիտոէստրոգեն՝ կանացի հորմոնների բուսական նմանօրինակը։ Այս սերմերն օգնում են կարգավորել նյութափոխանակությունն ու նվազեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը։ 

6. Հրաժարվեք ալկոհոլի օգտագործումից։ Հրաժարվեք ալկոհոլից, եթե ցանկանում եք գեղեցիկ կազմվածք ունենալ և կարգավորել աղիների աշխատանքը։ Տոն օրերին կարող եք մեկ բաժակ չոր կարմիր գինի խմել։

7. Յուղոտ ծովային ձուկ։ Սա 40-ն անց կանանց համար լավագույն մթերքներից մեկն է։ Այն ճարպեր է պարունակում, որոնք ապահավում են անոթների պաշտպանությունը, լավացնում են հիշողությունը, մազերի որակը։