Գիտնականները պարզել են, որ շատ վերամշակված սնունդ ուտելը նպաստում է բորբոքմանն ու երիկամների քրոնիկ հիվանդությանը: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է Science Advances- ում:
Մոնաշի համալսարանի մասնագետները ուսումնասիրել են նման սննդակարգի ազդեցությունը կրծողների վրա և պարզել, որ ավելցուկային գլիկոլիզացման արտադրանքն ազդում է աղիքային արգելքի թափանցելիության վրա և առաջացնում «ծակ» աղիքի համախտանիշ, որն իր հերթին մեծացնում է երիկամների դիսֆունկցիայի ռիսկը:
Գիտնականները նշում են, որ նկարագրված պոտենցիալ վտանգավոր նյութերը սովորաբար ավելացվում են կարտոֆիլի չիպսերին, հացաբուլկեղենին, շոկոլադին և հրուշակեղենին, ինչպես նաև ջերմամշակված ապրանքներին՝ տապակած և թխած կերակուրներին բնորոշ համ ու բույր տալու համար:
Միևնույն ժամանակ, հետազոտողները ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ ավելցուկային գլիկոլիզացման արտադրանքով առաջացած բորբոքային ռեակցիան կարող է չեզոքացվել սննդակարգ օսլա պարունակող բջջանյութ ներմուծելով, որը պարունակում է վարսակը, բրինձը, գարին, լոբին, ոլոռը և խաշած կարտոֆիլը: