Սպանախը ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է, սակայն սխալ օգտագործման պարագայում այն կարող է քաղցկեղ առաջացնել:

Այս կանաչին սննդարար նյութերի, վիտամինների և հանքային աղերի մի ամբողջ գանձարան է, ինչպիսիք են ֆոլաթթուն, А, В, С, Е վիտամինները, երկաթը, մանգանը և կալիումը. հաղորդում է fithacker.ru-ն:

Սակայն պարբերականը նշում է, որ սպանախն այն սննդամթերքներից է, որը երբեք չպետք է տաքացվի, քանի որ պարունակում է նիտրատներ: 

Երբ նիտրատները բարձր ջերմաստիճանի ազդեցության են ենթարկվում, նախ վերածվում են նիտրիտների, ապա նիտրոզամինների, որոնք հայտնի քաղցկեղածիններ են: 

 

Այսպիսով, սպանախն ավելի լավ է օգտագործել պատրաստումից անմիջապես հետո: Եթե մի մաս մնում է, ապա կարող եք այն ուտել հաջորդ օրը, սակայն առանց տաքացնելու: