1976թ. ԽՍՀՄ Առողջապահության մինիստրի հրամանով Ս.Յա. Սոկոլովը և Ի. Պ. Զամոտաևը (1984թ.) հեղինակեցին «Справочник по лекарственным растениям» գիրքը, մինչ այդ բուսաբուժությունը արգելված էր։ Հեղինակները գտել են, որ մարոլի հյութը հաջողությամբ կիրառվում է տիրեոդիտի և տիրեոտոքսիկոզի (նաև խորհուրդ են տալիս ուտել ճարպակալման, շաքարախտի և միզաքարային հիվանդությունների) դեպքում։

Սանկտ Պետերբուրգի բուսաբույժների միության մասնագետները նույնպես կարծում են, որ «Մարոլի հյութն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում», և խորհուրդ են տալիս օրը 3 անգամ, ուտելուց առաջ խմել 100-ական մլ մարոլի (4 բաժին), կանաչ լոբու պատիճի (3 բաժին) և գազարի (6 բաժին) հյութերի խառնուրդը։

Ինչ բնական նյութեր են անհրաժեշտ վահանագեղձի բնականոն գործունեության համար

Վահանագեղձն արտադրում է հորմոններ, որոնց գոյացման համար անհրաժեշտ են.

օրգանական` բույսերում պարունակվող յոդ (14.6 ։) գ ամինաթթու տիրոզին (16.23 %)

B12 վիտամին, որի միջուկում առկա է կոբալտ (55%) միկրոտարրի ատոմ` այս վիտամինը հիմնականում գոյանում է օրգանիզմում և առկա է ինսուլինի մեջ։

Վահանագեղձին առաջնահերթ անհրաժեշտ նյութերն ու պայմաններն են.

Սելեն (27.4 %), առանց այս միկրոտարրի անհնարին է յոդի շրջանառությունն օրգանիզմում։

Պղինձ (52,5 %), ցինկ (24.9 %), կալիում (75%), կալցիում (25%), մագնիում (35 %), մոլիբդեն (75%), չհագեցած ճարպաթթուներ` օմեգա-3 (27 %) և օմեգա-6 (4.5%)։

Կալցիումի յուրացման համար անհրաժեշտ է բավարար քանակի վիտամին K (120%)։ Ցանկալի է, որ կալցիումի և ֆոսֆորի իոնների հարաբերությունը լինի Ca։P=1։(1,5-1,7)։

Հյութի մեջ` Ca։P=1։1,8, իսկ Ca։Mg=10։6։

Կրեմնիում (350%)։

Վիտամիններ` B1( 30,5), C (31%), մեծ քանակությամբ կարոտին։ Հաշվարկներ
Համեմատելով տարբեր սկզբնաղբյուրներում ներկայացված արդյունքները՝ որոշվել են մարոլի (92,3 գամ), լոբու (69,2 գ) և գազարի (138,5 գ) մեջ պարունակվող վերոգրյալ նյութերի քանակները։

Փակագծերում նշված թվերը ցույց են տալիս, թե որքանով է բավարարում օրգանիզմին անհրաժեշտ` վերոգրյալ նյութերի 1 օրվա պահանջարկը հումքի մեջ նախքան հյութի ստանալը։ Հասկանալի է, որ 300 մլ հյութի մեջ պարունակվող նյութերի քանակն ավելի շատ կլինի։

Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: