Նշվում է, որ մեկ թեյի գդալ սև պղպեղը պարունակում է մանգանի առաջարկվող օրական ընդունման 13%-ը, մի հանքանյութ, որը մասնակցում է նյութափոխանակությանը, ոսկրերի ձևավորմանը, իմունիտետին և արյան մակարդմանը:

Հրապարակման մեջ մանրամասն նկարագրվում է, թե ինչպես է սև պղպեղն ազդում մարդու օրգանիզմի վրա։

1. Խոլեստերինի մակարդակը կարող է բարելավվել

Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է սև պղպեղի ակտիվ բաղադրիչը՝ պիպերինը, ազդում սրտի առողջության վրա, պատմել է գրանցված դիետոլոգ Մեյսի Դիուլուսը։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ պիպերինը բարձրացնում է «լավ» խոլեստերինը (HDL) և նվազեցնում «վատ» խոլեստերինը (LDL), ինչպես նաև օգնում է պայքարել աթերոսկլերոզի հետ կապված գործընթացների դեմ: Բացի այդ, պիպերինը կարող է բարելավել արյան հոսքը:

2. Բորբոքումը կարող է թուլանալ

Պիպերինը հզոր հակաբորբոքային հատկություններ ունի և կարող է օգնել ուժեղացնել այլ մթերքների հակաբորբոքային ազդեցությունը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ պիպերինը, մասնավորապես, նվազեցնում է մետաբոլիկ համախտանիշի, լյարդի հիվանդության, սրտի հիվանդության և նյարդային բորբոքային պրոցեսների հետ կապված բորբոքումները, որոնք առանցքային դեր են խաղում ուղեղի ծերացման մեջ:«Երբ սև պղպեղը համակցվում է քրքումի հետ, այն բարելավում է քրքումի ակտիվ միացության՝ քրքումինի կլանումը, ինչը պոտենցիալ ուժեղացնում է դրա հակաբորբոքային ազդեցությունը», – նշել է Դիուլուսը:

3. Պահպանում է արյան շաքարի առողջ մակարդակը

Կենդանիների վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պիպերինը կարող է նպաստել արյան շաքարի առողջ մակարդակին՝ բարելավելով ինսուլինի հանդեպ զգայունությունը և գլյուկոզայի նյութափոխանակությունը:

Վերջերս անցկացված փոքր կլինիկական հետազոտությունը դիտարկել է մեծահասակների, որոնք տառապում էին լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությամբ: Նրանք 12 շաբաթվա ընթացքում օրական ընդունել են 5 միլիգրամ պիպերին: Նրանց մոտ սոված ժամանակ զգալի կրճատվել է արյան մեջ շաքարի մակարդակը և ինսուլինի դիմադրությունը՝ համեմատած պլացեբո ընդունողների հետ:

4. Կարող է բարելավել մարսողությունը

Մեզանից շատերը սև պղպեղ են ցանում սննդի վրա՝ դրա համը բարձրացնելու համար, բայց դա կարող է նաև օգնել, որպեսզի սնունդն ավելի հեշտ մարսվի:

«Սև պղպեղը կարող է աջակցել մեր մարսողությանը՝ խթանելով աղաթթվի արտադրությունը ստամոքսում և նվազեցնելով այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են փքվածությունն ու գազը: Երբ դուք սև պղպեղ եք ուտում, պիպերինը ակտիվացնում է լյարդը, ենթաստամոքսային գեղձը և բարակ աղիքի մարսողական ֆերմենտները, որոնք էլ քայքայում և ներծծում են սննդանյութերը», – ասում է աղիքների առողջության սննդաբան Մարսի Վասկեն: