Աստղ 1

Ձեր գլխավոր զենքը հավատն է: Եթե ինչ-որ ցանկություն է առաջացել ձեզ մոտ, դու չեք հանձնվի: Հենց այդ պատճառով էլ ձեր երազանքը շուտով կիրականանա, բայց բավականին անսպասելի ձևով:

Աստղ 2

Դուք շատ լավ գիտեք, որ որևէ բան ստանալու համար պետք է ինքներդ էլ մի փոքր ջանք թափեք: Մի դադարեք ջանալ ու կստանաք ձեր ուզածը: Այս շատ մոտ է ձեզ: Մնում է միայն մի փոքր սպասել, ու ճակատագրի նվերը կարդարացնի ձեր բոլոր սպասելիքները:

Աստղ 3

Յոթ չափիր, մեկ կտրիր: Մտածեք` դա ձեզ իսկապես պե՞տք է այս պահին․ չէ՞ որ բախտը դեռ պատրաստ չէ տալ դա ձեզ: Բայց եթե վստահ եք ձեր ընտրության հարցում, ստիպված կլինեք մի լավ ջանալ, որպեսզի ձեր ցանկությունն իրականանա:

Աստղ 4

Հիշու՞մ եք, որ ընկերը միշտ պատրաստ է գալ օգնության: Առանձնահատուկ ուշադրություն դարձրեք հին ընկերությանը: Հենց հին ընկերներից կամ ծանոթներից մեկը կօգնի ձեզ իրականություն դարձնել ձեր երազանքը:

Աստղ 5

Այս պահից սկսած ձեր բարությունը ձեզ հաջողության կտանի: Ձեր երազանքն անպայման կիրականանա շատ մոտ ժամանակներս:

Աստղ 6

Եկել է գործելու ժամանակը: Ասում են` եթե ուզում եք լոտո շահել, նախևառաջ գնեք դրանից: Մի վախեցեք: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Աստղ 7

Որպեսզի ձեր ցանկությունն իրականանա, պետք է ջանք թափեք: Ճակատագիրն ուզում է փորձել ձեզ, հասկանալ` արժանի՞ եք դուք նրա նվերներին: Բայց եթե կարողանաք մի փոքր համբերել, կստանաք ձեր ցանկացածը: